ՀՐԱՏԱՊ
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
Մերցը մայիսի 4-ին չի մեկնի Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին
Սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ամերիկացի ուռուցքաբաններ
02 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
02.05.2026
Մերցը մայիսի 4-ին չի մեկնի Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին
02.05.2026
Սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ամերիկացի ուռուցքաբաններ
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Վթшրվել է զինորներ տեղшփոխող «KamAZ»-ը․ վիրшվորներ կան

admin
23.01.2025 2 Min Read
2 0

Հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Զինվորական ավտոտեսչության ծառայողները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդիի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  Տեղում պարզվել է, որ «KamAZ»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և այդ մասին տեղեկանալով՝ օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «KamAZ»-ի դիզվառելիքի արտահոսքը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիշա Քոչարյանը:

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քնիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ավագ տեսուչ Սերոբ Եղիազարյանի ուղեկցությամբ տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք:

Share Article

admin

Previous Post

Արտակարգ․ Բանակի քեֆն ավшրտվել է վիճшբանությամբ և ծեծկռտпւքով․ վիրшվորների մեջ է նաև զпրшկոչիկը

Next Post

Անդրեն կոտրեց լռпւթյունը… Երգչի հրապшրակումը` բաժшնման լուրից հետո

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am