Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչն արդեն անցյալում է։ Միայն չորս թիմ է անցել այս փուլը՝ կազմելով կիսաեզրափակչի զույգեր`
Հուլիսի 14` Ֆրանսիա vs. Իսպանիա
Հուլիսի 15` Անգլիա vs. Արգենտինա։
Այս խաղերի հաղթողները կխաղան Աշխարհի առաջնության եզրափակչում։ Գավաթի համար վճռորոշ պայքարը կկայանա կիրակի, հուլիսի 19-ին։ Կիսաեզրափակչի պարտվողները կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում։
Հիշեցնենք, որ այս գիշեր կայացած քառորդ եզրափակիչ երկու խաղում Արգենտինայի հավաքականը հաղթել էր Շվեյցարիայի հավաքականին, իսկ Անգլիայի հավաքականը՝ Նորվեգիային։


