Չեխիայի և Սլովակիայի տարածքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Երկրագիտության գերմանական հետազոտական կենտրոնին (GFZ):
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը մոտ 10 կիլոմետր խորության վրա է:
Հնարավոր ավերածությունների, տուժածների կամ այլ հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:


