Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվումԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։


