Գայլերի հարձակում Սյունիքում. 6 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Այս մասին հայտնում է «Սյունիք Նյուզ»–ը։
Ըստ լրատվամիջոցի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում նաև 2 տարեկան երեխա կա։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։
Որոնողական աշխատանքներ են իրականացվում գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։
Հանգամանքները ճշտվում են։


