Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա հայտարարեց, թե ընդդիմությունը շարունակում է իշխանափոխության ծրագիրը և այն իրականացվելու է օրինական ճանապարհով՝ անհրաժեշտության դեպքում համատեղելով նաև փողոցային պայքարը։
Կարապետյանը նաև անդրադարձավ այն քննադատություններին, թե ընդդիմությունը մանդատներ վերցնելով հրաժարվել է փողոցային պայքարից։ Կարապետյանի խոսքով՝ մանդատներ վերցնելը չի նշանակում ընտրությունների արդյունքների ընդունում։
«Մենք գնում ենք իշխանափոխության օրինական ճանապարհով… Կգա օրը, մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները: Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս։


