Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել. Նիկոլայ Եղիազարյան | ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ամենաշատն էս օրվանից էի վախենում, էս հրաժեշտից, գրել է դերասան Նիկոլայ Եղիազարյանը։
«Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել։
Ալեքսանյան ջան, իմ ավագ ընկեր, իմ տան ու օջախի հարազատ, իմ համախոհ, ինձ հետ նույն կետին նայող մարդ, շնորհակալ ու երախտապարտ եմ էս կյանքին՝ քեզ ճանաչելու, քեզ ունենալու, քեզ հետ աշխատելու, քեզ ընկեր ու գործընկեր լինելու պատվի համար։
Մեր օրերը քեզնով շատ էին սիրունանում, դու մեզ շատ ես պակասելու։
Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր։
Հաստատ ժամանակդ չէ՛ր։ Լույսով գնա՛ս, տեղդ դատարկ կմնա, աթոռիդ նստող չի լինի, բայց կապրես էնքան, ինչքան կհիշենք ու կպատմենք քո մասին, ինչքան կհաջողվի շարունակել էն ճանապարհը, որին դու էդքան հավատում էիր»,-գրել է դերասանը։



