Վերջին նախազգուշացումը` թաղապետներին. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին (թաղապետներին) զգուշացրել է, որ աշխատանքային թերացումների և քաղաքացիների ահազանգերը անպատասխան թողնելու դեպքում որևէ արդարացում կամ բացատրություն ընդունելի չի լինելու։
Նա հստակեցրել է, որ թերացող պաշտոնյաները անհապաղ կփոխարինվեն նորերով։


