16 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, մնացել են ճոպանուղու վրա
Նիժնի Նովգորոդում 16 մարդ, այդ թվում ՝ 4 երեխա, վատ եղանակի պատճառով մնացել են ճոպանուղու վրա, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Վատ եղանակի պատճառով ներսում գտնվող մարդկանցով մի քանի խցիկներ օդնում են մնացել։ Դեպքիվայրենժամանել արտակարգծառայությունների աշխատակիցները։ Նախնական տվյալներով՝ 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, եղել են արգելափակված խցիկներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բոլոր արգելափակված ուղևորներն արդեն հաջողությամբ տարհանվել են փրկարարների կողմից:
Նիժնի Նովգորոդի ճոպանուղին գրանցված է եվրոպական ռեկորդների գրքում՝ որպես ջրի վրայով ամենամեծ անհենարան թռիչքով օբյեկտ. դրա երկարությունը 861,21 մետր է, իսկ ընդհանուր ձգվածություը՝ 3661 մետր։


