Ի՞նչն է իրանցի տղամարդում սպիպել ինքնահրկիզվել Երևանում. նոր մանրամասներ
Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին խոչընդոտում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատանքը և սպառնում է ինքնահրկիզում կատարել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Լրատվականի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Մոհամեդռեզա Ահմադի Շաֆեիինն է, ով Բուլղարիայի կառավարությունից ապաստարան է խնդրել, սակայն մերժում է ստացել։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

