Ադրբեջանի Խաչմազի շրջանում տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Տեղեկությունների համաձայն, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05:58-ին, օջախը գտնվել է 45 կմ խորության վրա։
Երկրաշարժը չի զգացվել։


