«Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան։ Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է ԵՄ-ին, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում ԵՄ-ին»:
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով արված հայտարարության ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Կուզեի շնորհավորել Ձեզ ընտրություններին գրանցած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և բարգավաճում է:
«Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել ձեր առևտուրը։ Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:


