ՍԴ դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։
«Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի ներկայացրած միջնորդությունները։ Բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ մասնակի, միավորված գործով, որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիա Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ միջնորդությունը։ Մասնակի է բավարարել, որովհետև սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
Բացի դրանից, ուզում եմ էստեղ մի պարզաբանում տալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջնորդությունը գործի քննության շրջանակներում առանցքային նշանակություն ունեցող Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի անճշտությունների թվի գումարման մասով Սահմանադրության 2-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համապատասխանությունը որոշելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, բայց բովանդակային առումով դրան անդրադարձ կկատարվի Սահմանադրական դատարանի որոշման մեջ»,- ասաց Դիլանյանը։
Դատավորը նշեց, որ իրեղեն ապացույցները ներկայացվել են, նիստի ժամանակ կհետազոտվեն դրանք։


