Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում արձանագրվել են ընթացիկ տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 20-ին կենտրոնի օդերևութաբանական կայաններում օդի առավելագույն ջերմաստիճանները կազմել են՝ Արարատում՝ +38.3°C, Արմավիրում՝ +37.8°C, Ուրցաձորում՝ +37.0°C, Արտաշատում՝ +36.8°C, Երևանի ագրոօդերևութաբանական կայանում՝ +36.5°C, Երևանի աերոլոգիական կայանում՝ +35.0°C, և Աշտարակում՝ +35.0°C։
Այսպիսով, Արարատյան դաշտի և մայրաքաղաք Երևանի տարածքում գրանցվել են այս տարվա մինչ օրս ամենաբարձր ջերմաստիճանային ցուցանիշները։


