Վենեսուելայում 18-օրյա նորածնին հրաշքով դուրս են բերել փլատակների տակից| ՏԵՍԱՆՅՈՒԹ
MediaTime.am-ը գրում է.
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Դրանց ընթացքում գրանցվել է հուզիչ դեպք․ փլատակների տակից ողջ են դուրս բերել ընդամենը 18-օրյա նորածնի։
Փրկարարները երեխային անմիջապես հանձնել են նրա հորը, որը սպասում էր դեպքի վայրում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես ներկաները հուզմունքով դիմավորում են փոքրիկի փրկությունը, որն աղետի ֆոնին դարձել է հույսի խորհրդանիշ։
Մոտ մեկուկես ժամ անց հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել նաև երեխայի մորը։ Մոր և մանկան փրկությունը մեծ ուրախություն է պարգևել ինչպես փրկարարներին, այնպես էլ դեպքի վայրում գտնվող հարազատներին ու կամավորներին։


