5 սարսափելի հիվանդություններ, որոնց դեպքում անհրաժեշտ է սուրճ խմել
MediaTime.am-ը գրում է․
Սուրճը միլիոնավոր մարդկանց առավոտի անբաժանելի մասն է՝ ոչ միայն իր անկրկնելի բույրի ու համի, այլև օրգանիզմի վրա ունեցած ազդեցության պատճառով։ Տարիների ընթացքում գիտնականները բազմիցս ուսումնասիրել են այս սիրված ըմպելիքը՝ փորձելով պարզել, թե արդյոք այն միայն հաճույքի աղբյուր է, թե նաև առողջության պահպանման կարևոր գործոն։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սուրճի չափավոր օգտագործումը կարող է ոչ միայն բարձրացնել աշխատունակությունն ու տրամադրությունը, այլև նպաստել մի շարք լուրջ հիվանդությունների ռիսկի նվազեցմանը։ Ահա, թե ինչ են վկայում գիտական ուսումնասիրությունները։
Յուրաքանչյուր օր մարդկությունը խմում է մինչև 2 մլրդ բաժակ սուրճ: Ընդհանուր միտում. աշխարհում սուրճի օգտագործումն անընդհատ աճում է:
Ինչպես հաղորդում է takprosto-ն, սրա հետ կապված հետաքրքիր տեսք ունեն Հարվարդի համալսարանի գիտնականների զանգվածային հետազոտությունների արդյունքները: Միավորելով 130 հազար սուրճի սիրահարների բժշկական ցուցանիշները՝ ամերիկացի հետազոտողները հետևություն են արել, որ բուրավետ այս ըմպելիքի չափավոր օգտագործումը կարող է պաշտպանել օրգանիզմը մի շարք վտանգավոր հիվանդություններից:
1. Երկրորդ տիպի շաքարախտ
Սուրճի օգտագործումը մեծացնում է սպիտակուցի արտադրությունը, որը կապում է տեստոստերոնը և էստրադիոլը: Իսկ այդ հորմոնները որոշակի դեր են խաղում շաքարախտի զարգացման մեջ:
Շաքարախտով հիվանդանալու վտանգը 50 տոկոսով իջեցնելու համար տղամարդիկ օրական պետք է խմեն մոտ 6 բաժակ սուրճ: Կանայք՝ 6 բաժակից մի փոքր ավելի քիչ էֆեկտ կստանան. հիվանդության վտանգը կնվազի 1/3-ով:

2. Լյարդի հիվանդություն
Օրական 2 բաժակ սուրճի օգտագործումը 40 տոկոսով իջեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը: Օրական 2 բաժակ բնական սև սուրճը իջեցնում է լյարդի ցիռոզից մահվան ռիսկը 70 տոկոսով: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է ցիռոզի մասին, որի պատճառը չի հանդիսանում վիրուսային հեպատիտը:

3. Պարկինսոնի հիվանդություն
Հետազոտողները հանգել են հետևության, որ կոֆեինի օգտագործման ավելացումը խելամիտ չափաբաժիններով ուղղակիորեն կապված է Պարկինսոնի հիվանդության հաճախականության իջեցման հետ, քանի որ կոֆեինը արգելափակում է որոշակի ազդանշանային ուղիները բջիջներում, որոնցով փոխանցվում է հիվանդությունն առաջացնող ինֆորմացիան:
![]()
4. Սրտային անբավարարություն
Սուրճը չափավոր քանակով պաշտպանում է սրտային անբավարարությունից: Չափավոր քանակ ասելով՝ գիտնականները նկատի ունեն օրական 3-4 բաժակը: Մարդկանց մոտ, ովքեր հետազոտության ժամանակ օրական խմել են 4 բաժակ սուրճ, 11 տոկոսով իջել է սրտանոթային անբավարարության ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես սուրճ չեն օգտագործել:

5. Հաստ աղիի քաղցկեղ
Օրական 1-2 բաժակ սուրճը 26 տոկոսով իջեցնում է հաստ աղիի քաղցկեղի առաջացման ռիսկը: Երեք բաժակից ավելի սուրճն իջեցնում է ռիսկը 50 տոկոսով:


