Չնայած բանակի ներգրավմանն ընտրական գործընթացներում՝ զորամասերից մեկի քվեարկության արդյունքները չեն բավարարել իշխանություններին, և հիմա բանակի ղեկավարությունը հետաքննություն է անում, թե որ հրամանատարի տեղամասում են «վատ» արդյունքներ գրանցվել, գրում է «Հրապարակը»։
Նշենք, որ հունիսի 7-ին տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, որ անգամ քվեարկության ժամի ավարտից հետո զինվորներին սպաները բերել էին ընտրատեղամասեր:
«Ամենից եռանդով այս ուղղությամբ «աշխատում» էր երկրորդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջավախքցի գեներալ Գարեգին Պողոսյանը: Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են, Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականը նաև ընդգծում է՝ չնայած նրան, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախընտրական շրջանում ակտիվ քարոզիչ էր, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ:


