Բաքուն Հայաստան է ուղարկել դիզվառելիք
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ այսօր Բալաջարի կայարանից Բոյուք-Կեսիկ ուղղությամբ ուղարկվել է 17 վագոն՝ 1000 տոննա դիզելային վառելիքով:
Բացի այդ, Ադրբեջանի տարածքով իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը։
Գործակալության տվյալներով՝ այսօր Բալաջարի կայարանից Բոյուք-Կեսիկ ուղղությամբ ուղարկվել է ցորենով բեռնված 18 վագոն (1260 տ):


