MediaTime.am-ը գրում է․
Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 19․30-ից տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան,Կոթի, Բաղանիս գյուղերին։
Խոշոր, անկանոն տեսքով կարկուտը ավերել է բանջարանոցներ, այգիներ, խաղողի վազեր, ծակել տների ու այլ շինությունների շիֆերյա ծածկեր, մեքենաներ։









