«Պուտինը՝ նոր Քրիստոս». Սիմոնյանը ցնցող համեմատություն է արել
MediaTime.am-ը գրում է.
Ռուսական պետական քարոզչամեքենայի առանցքային դեմքերից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյան, հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել՝ գովաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Չինացի քաղաքագետ Չժան Վեյվեյին տված հարցազրույցում Սիմոնյանը հայտարարել է, որ Պուտինի ամենակարևոր մարդկային հատկանիշը «ողորմածությունն» է, և այդ որակը նրա մոտ զարգացած է այնպիսի մակարդակով, որը «մոտենում է այն բարձր չափանիշներին, որոնք մեզ կտակել է Հիսուս Քրիստոսը»։
Սիմոնյանի խոսքով՝
«Պուտին Վլադիմիր Վլադիմիրովիչը մարդ է, որի մեջ աներևակայելի զարգացած է այն հատկանիշը, որը ես համարում եմ մարդու գլխավոր որակը։ Այդ հատկանիշը ողորմածությունն է»։
Հայտարարությունը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր այն գնահատել են որպես քաղաքական առաջնորդի անձի հերթական չափազանցված փառաբանում։ Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում ընդգծվում է, որ Սիմոնյանը փաստացի համեմատել է Պուտինի «ողորմածության մակարդակը» Հիսուս Քրիստոսի քարոզած արժեքների հետ։
Սիմոնյանը երկար տարիներ համարվում է Կրեմլի տեղեկատվական քաղաքականության գլխավոր խոսնակներից մեկը և ղեկավարում է ռուսական պետական RT մեդիա ցանցը։
Աղբյուրներ․ KP.ru


