Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում արնանման հետքեր են հայտնաբերվել
Երևանի Նոր Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կրակոցի հետքեր կան «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի և առանձնատներից մեկի դարպասի վրա։ Տարածքում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված 5 պարկուճ, 2 գնդակ, ինչպես նաև արնանման հետքեր։
Այս պահին իրավապահները պարզում են` հիվանդանոց տեղափոխված անձինք կան, թե ոչ։ Փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։


