Ռուսաստանը զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինայի այն օբյեկտներին, որոնցից կախված է Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) մարտունակությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրված այս նպատակը կատարվում է, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Մոսկվայի վրա ՈւԶՈւ-ի ԱԹՍ-ների հարձակումը, հաղորդում է ТАСС-ը։
«Պատահական չէ, որ նախագահը որոշ ժամանակ առաջ՝ կիևյան ահաբեկչի հերթական արարքից հետո, հայտարարեց, որ մենք այժմ կանոնավոր հիմունքներով զանգվածային խմբակային հարվածներ ենք հասցնելու։ Այն թիրախներին, որոնց վիճակից ուղղակիորեն կախված է Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը։ Այդ առաջադրանքը դրել է գերագույն գլխավոր հրամանատարը, մեր զինված ուժերը կատարում են այն և շարունակելու են կատարել»,- նշել է ռուսաստանցի նախարարը։
Ինչպես մատնանշել է Լավրովը, Մոսկվայի տարածաշրջանի վրա կիևյան ռեժիմի հարձակմանն ի պատասխան պետք է հաջորդեն իրական քայլեր։
«Կարծում եմ՝ բոլոր ճիշտ բառերն ասվել են, բայց ես արդեն վաղուց համոզված եմ, որ բառերը բավարար չեն»,- ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ Մոսկվան ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման՝ վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշոր փորձին։ Օրվա սկզբից հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մոտ 190 անօդաչու թռչող սարք։


