ՀՐԱՏԱՊ
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
Արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
Ինչպես է սուրճ խմում տղամարդը Երևանի շենքերից մեկից կախված (լուսանկարներ)
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
30.04.2026
Արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
30.04.2026
Ինչպես է սուրճ խմում տղամարդը Երևանի շենքերից մեկից կախված (լուսանկարներ)
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Արտակшրգ դեպք՝ Երևանում. բետոնե ծածկերով բարձված «KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ 10 մետր բшրձրությունից կողшշրջված հшյտնվել շինհրшպարակում. վիրшվորին պшտգարակով շտшպօգնությանն են մпտեցրել բժիշկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ ©

admin
17.01.2025 2 Min Read
1 0
https://youtu.be/01hWAC47A2k

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:40-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել բետոնե ծածկերով, Գարեգին Հովսեփյան 24/30 հասցեի մոտ հետընթաց կատարելու ժամանակ բախվել է նոր կառուցվող էլիտար շենքի ալյումինե ցանկապատին, կոտրել այն և 8-10 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել շինհրապարակի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինրապարակի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այդ թվում՝ պարանոցին տեղադրել են հատուկ ֆիքսատոր, ապա փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր էլ հենց պատգարակով մոտեցրել են ավտոմեքենային և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումատակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:Տարածքը պարեկները սահմանազատել են:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© https://shamshyan.com/hy/article/2025/01/17/1276698?fbclid=IwY2xjawH2_41leHRuA2FlbQIxMQABHYB8JS9m5pMHzVmbVA1M7de5qWo3TxqX3ngLGEWx13_xJgG4hvI5XWJIGw_aem_9Pip1f8WGQ4xvJQfGt9g_g

Share Article

admin

Previous Post

Կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցшզրույցի ԱՄՆ վիզա տրամшդրելու կшրգը

Next Post

Ինչու և ում մեղքпվ.Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի բացառիկ բացահայտումը`ԱՄՆ-ի шղետшլի հրդеհի մասին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am