«Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, իսկ Կիևում անտեսում են միջազգային իրավունքն ու միջազգային դատարանների որոշումները», – հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Բանդերական Ուկրաինան թքած ունի միջազգային իրավունքի և միջազգային դատարանների վրա։ Այն հասկանում է միայն ուժի լեզուն», – գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում իր էջում։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում արբիտրաժային դատարանի որոշումը որևէ նշանակություն չունի, ուստի անհրաժեշտ է ոչնչացնել «եվրոպացի հովանավորների կողմից համալրվող ուկրաինական նավատորմը, այդ թվում՝ ծովային անօդաչու սարքերը»։
Մեդվեդևը նաև հայտարարել է, որ պետք է ոչնչացվեն ռազմական բեռներ տեղափոխող առևտրային նավերը, ինչպես նաև շարունակվեն հարվածները ուկրաինական զինված ուժերի դեմ՝ անկախ դրանց տեղակայման վայրից և կազմից։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի կարծիքով՝ միայն այդ դեպքում Մշտական արբիտրաժային դատարանի որոշումը «կստանա իրական նյութական հիմք»։
«Միայն այդ դեպքում կհաստատվի այն սկզբունքը, որ ուժեղն իրավունք ունի և չի խախտում ուրիշների իրավունքները», – եզրափակել է Մեդվեդևը։


