Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. Վանաձորի բնակիչ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ կար, որ տեսել էր, որ գետի մեջ մի երեխա գոռում էր՝ մամա ջան, օգնեք։ Մենք արագ իջանք, գետի կողքերը նայեցինք, չգտանք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց վանաձորցի Ռոման Յայլոյանը, ով ևս կամավոր մասնակցում է երկու քույրերի որոնողական աշխատանքներին։


