Starnews.am-ը գրում է․
Թաթա Սիմոմյանի ընտանիքը 32 տարեկան է։ Ինչպես՞ է կարողացել պահել ամուր հիմքերի վրա.
«Մենք դժվարություններ ենք ունեցել։ Մեր երեխային սպասել էնք 13 տարի և այդ 13 տարին կարողացել ենք համատեղել մեր կյանքը։ Արդեն մնացած տարիները,երբ մեր երեխան ծնվեց, ավելի հեշտ էին։ Դժվար էր, գնում էինք բժշկի, լուսահոգի Գիորգի Կիմիչի մոտ ենք գնացել առաջին անգամ և ինքը մեզ հուսադրեց։ Հետո ունեցանք մեծ ավետիսը, որ մենք պետք է երեխա ունենանք ու աղջիկ։ Ես գտնվում էի Միացյալ Նահանգներում, լույսը բացվում էր, զանգում էի՝«Գոհար գնա մի հատ բժշկի՝էխոյի»։ Ասում էր՝ «աղջիկա»։ Ես ճամպրուկներով վարդագույնի մեջ շորեր էի գնել։ Հետո ծնվեց մեր տղան և իր մինչև մեկ տարեկանի բոլոր շորերը վարդագույն էին։ Դրամատիզմը շատ էր։ Մենք պայմանավորվեցինք, որ երեխան ծնվի նույն օրը, որ օրը ես պիտի գամ Միացյալ Նահանգներից։ Ես իջա օդանավակայան և ասեցին, որ երեխան արդեն ծնվել է։ Ասեցին` «աչքդ լույս, բայց գիտես ինչա ծնվել»։ Իմացա տղայա ու կատակեցի`բա այսքան աղջկա շորերն ինչ եմ անելու։ Ես շատ ուրախ էի և արդեն ընդունել էի Աստծուց այդ պարգևը, սակայն հարյուրապատիկ և հազարապատիկ եղավ ուրախությունս, որ պարզվեց սխալմունք է եղել ու ունեցանք արու զավակ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: