ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին։
«Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից։ Դրանք շարժվում են Հարավային «մայրուղով», որը լիովին անվտանգ է, ապահով։ Տեղաշարժման այլ տարածքներ ևս կան»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում։
Ավելի վաղ Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հուշագիր, որի կետերից մեկը վերաբերում էր Հորմուզի նեղուցի բացմանն ու նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին։


