ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում 1 հարցով՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփում:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ վավերացվելու է ընտրության արդյունքների մասին արձանագրությունը, որը ներառում է ընտրողների թիվը, ընտրության մասնակիցների թիվը, դրոշմանիշների, ՏԸՀ-ներին հատկացված կտրոնների, տպված կտրոնների, քվեարկության կտրոնների, չօգտագործված կտրոնների, դրոշմանիշների, անվավեր քվեաթերթիկների, կուսակցությունների և դաշինքների թվերը:
Ներկայացնում ենք ըստ Հովակիմյանի հրապարակած թվերի ամենից շատ ձայն ստացած ուժերի քվեները:
Ըստ այդմ՝
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 6 քվե կամ՝ 23,271 տոկոս ձայն,
- ԲՀԿ՝ 58 հազար 287, կամ 3,989 տոկոս ձայն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726. 819 քվե կամ 49,7456 տոկոս ձայն,
- «Հայաստան» դաշինք՝ 144 983 քվե կամ 9,9231 տոկոս ձայն:


