Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին հեղեղումներ են։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերից երևում է, որ Երևանի «Բարեկամության» մետրոյի անցումը կրկին հեղեղվել է։
Վաճառակետերի աշխատակիցները խուճապահար փորձում են իրենց ապրանքներն անվնաս տեղ տեղափոխել։
Հեղեղվել է նաև Երևանի Կողբացի փողոցը, քանի որ հեղեղատարները նորմալ չեն աշխատում։


