Վանոն ասաց` «պայմանում գրված չէր, որ Վազգենին պիտի սպանեն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
radar.am-ը գրում է.
«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է Հայաստանի նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նա խոսել է մասնագիտությունների ընտրությունից, աշխատանքային առաջին տարիներից, Ղարաբաղյան շարժումից և վարչապետության շրջանի կարևոր իրադարձություններից ու դժվարություններից։
Արամ Սարգսյանը պատմել է Մեղրիի տարբերակի մասին իր և Ռոբերտ Քոչարյանի զրույցներից, դրա մոդիֆիկացիներից և Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի դրա հանդեպ վերաբերմունքից։
Անդրադարձել է իշխանությունից գնալուց հետո Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի միջև տեղի ունեցած նամակագրությանը և Վանո Սիրադեղյանի շուրջ զարգացումներին։ Սարգսյանը նշել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իրենց ուղիների բաժանման պատճառները, խոսել ներքաղաքական զարգացումներից և առաջիկա խորհրդարանական ընտրություններից։


