Արարատի մարզում 14–ամյա տղան անզգուշորեն կրակել է ինքն իր վրա
Արարատի մարզում 14–ամյա տղան անզգուշորեն կրակել է ինքն իր վրա, ինչի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը հայտնում է, որ տղան սկզբում տեղափոխվել է Վեդիի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի կյանքը հաջողվել է փրկել։
Վեդիի ոստիկանները պարզել են, որ տղան Արարատի մարզի բնակիչ 14–ամյա Սիսակ Ա.–ն է, որն իրենց տան բակում օդաճնշիչ հրացանով ծառին է կրակել, սակայն գնդակը հետադարձ դիպել է նրա կրծքավանդակին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։


