Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում ևս մեկ տեսանյութ է հրապարակել:
Վարչապետը հիշեցրել է, որ առևտուր անելիս կամ սպասարկման կետերից օգտվելիս չպետք է մոռանալ ՀԴՄ կտրոնը վերցնելը:
Նրա խոսքով՝ դա ոչ միայն սպառողի իրավունքն է, այլև կարևոր քայլ է ստվերային տնտեսության դեմ պայքարի և հարկային եկամուտների ապահովման գործում։
Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր վերցված ՀԴՄ կտրոն նպաստում է արդար մրցակցային միջավայրի ձեւավորմանը։


