FlyOne Armenia-ն այսօրվանից չվերթեր է իրականացնում Երևան- Ալմաթի-Երևան երթուղով
«FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօրվանից սկսում է չվերթեր իրականացնել Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Հիշեցնենք` հունիսի 8–ին հայտնի դարձավ, որ FlyOne Armenia-ն կկարողանա Ալմաթիում լիցքավորել իր ինքնաթիռները։ Պայմանագրի համար հիմք է հանդիսացել այն, որ Ղազախստանը պահպանում է Կենտրոնական Ասիայում ավիացիոն վառելիքի ամենացածր գները, ինչը նպաստում է երկրի օդանավակայաններով տարանցիկ, ուղևորատար ու բեռնատար չվերթերի ավելացմանը:


