Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝
- 69 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 13 դեպք՝ խարդախության,
- 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 9 դեպք՝ սառը զենք կրելու,
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, բնակարանային գողության նախապատրաստման,
- 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կանխամտածված սնանկության։
Բացահայտվել է շորթման, դրամանենգության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


