ՀՀ ընտրությունների վերջնական ավարտից կախված, մենք կորոշենք. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով՝ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մինչև ընտրությունների ավարտը վարչապետը, հավանաբար, զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով։ Իսկ հետո արդեն՝ ընտրությունների վերջնական ավարտից կախված, մենք կորոշենք երկկողմ մակարդակով», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին Պուտինի և Փաշինյանի հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական (9-րդ գումարման) խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58.97 %-ը, և խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։


