Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվեցին բոլոր 2005 ընտրատեղամասերը, և ավարտվեց Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Հանձնաժողովներն անցնում են քվեատուփերի բացման և ձայների հաշվարկի պատասխանատու փուլին:
Առաջիկա ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ստացվող արձանագրությունների։


