Ովքեր մտածում եմ հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել, պետության համը բերաններում է մնալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:
«Մարդիկ շատ հետաքրքրված են ընտրություններով, մարդիկ գիտակցում են, որ իրենց ձայնը պիտի ասեն, և յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր ձայնից կախված է մեր երկրի ապագան»,- ասել է նա։
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է հերթական խորհրդարանական ընտրությունները։ Մեկամսյա քարոզարշավից հետո քաղաքացիներն այսօր ընտրում են երկրի նոր Ազգային ժողովն ու կառավարող ուժին։
Սահմանված կարգի համաձայն` առավոտյան ժամը 08:00-ին Հայաստանի ամբողջ տարածքում բացվեցին 2005 ընտրատեղամասերը, և առաջին ընտրողներն արդեն կատարում են իրենց քաղաքացիական պարտքը։
Ընտրատեղամասերը փակվելու են երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Քարոզարշավը տևել է մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Հունիսի 6-ը լռության օր է։


