Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
«Առաջիկա ժամերին Երևան քաղաքում սպասվում են հորդառատ անձրևներ, որոնք առավել ինտենսիվ կլինեն քաղաքի հարավային հատվածներում»։
Նման դեպքերում խորհուրդ է տրվում՝ խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր, լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից, եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից, զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։
Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին։


