Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրայով խոցել են ուկրաինական 376 անօդաչու թռչող սարք, հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի, նաև Մոսկվայի մարզի, Ղրիմի, Աբխազիայի․ Ազովի և Սև ծովերի ջրերի վրայով։


