Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 6-ին կեսօրից հետո, 7-10-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 6-ին առավելապես երեկոյան ժամերին, 7-10-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։


