Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է «Լիվերպուլի» պաշտպան Էնդի Ռոբերտսոնի հետ պայմանագիր կնքելու մասին։
Շոտլանդիայի հավաքականի 32-ամյա ավագը մայրաքաղաքային ակումբին կմիանա հուլիսի 1-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով, երբ կավարտվի մերսիսայդցիների հետ նրա գործող պայմանագիրը։
Ռոբերտսոնը «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում նա թիմի հետ նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթները:


