Կսահմանափակվի նշված փողոցների երթևեկությունը
Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքով պայմանավորված՝ ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 20։00-ին Հանրապետության հրապարկում տեղի կունենա ՔՊ ամփոփիչ հանրահավաքը։


