«Իշխանություն» լրատվականը գրում է ․ «2-3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․ նրանց վրաերթի է ենթարկել ՔՊ-ի աջակիցը
«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության աջակիցը վրաերթի է ենթարկել մեր աջակիցներից 2-3 հոգու։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սոնա Աղեկյանը։
Նրա խոսքով՝ իրենք իրենց թիմով այսօր քարոզարշավ են իրականացրել Չարբախում, սակայն իրենց է մոտեցել սպիտակ բեռնատար ավտոմեքենայով մի քաղաքացի, որը ներկայացել է ՔՊ-ի աջակից։
«Նա անադեկվատ է իրեն դրսևորեց, հարցրեց, թե ի՞նչ իրավունքով ենք քարոզարշավ իրականացնում, որից հետո իր մեքենան վարեց մեր աջակիցների ու թիմի ուղղությամբ և մի քանիսին վրաերթի ենթարկելուց հետո հեռացավ»,- պատմեց Աղեկյանը»։
Տեսանյութը՝ ստորև․


