Ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
Նա տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ՝ ինչու են Աշոտյանին ձերբակալել, միայն այն գիտի, որ դեռևս կալանքի միջնորդություն ներկայացված չէ։
«Մենք մինչև գիշերվա 2-ը ուղիղ եթերում ենք եղել, հետո բաժանվել ենք, ժամը չորսին խոսել եմ իր հետ ու առավոտյան արդեն իմացա, որ ձերբակալել են նրան։ Հիմա գնում ենք Քննչական կոմիտե»,- ներկայացրեց Շարմազանովը։
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ական գործիչ Արման Սահակյանի դեպքը կապված չէ Աշոտյանի ձերբակալության հետ, քանի որ Արման Սահակյանին գիշերը կալանավորել են, իսկ Արմեն Աշոտյանին հայտնի չէ՝ ինչ գործով են ձերբակալվել։


