Մոտ 200 հազար զբոսաշրջիկ մայիսին․ Հայաստան այցելությունների թիվն աճել է 10%-ով
2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետություն է այցելել 199,541 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 10 %ով (181 436 զբոսաշրջիկ)»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլին այցելել է 172 705 զբոսաշրջիկ։
Հրապարակված տվյալների համաձայնч հունվար-մայիս ամիսներին այցելել է 825 384 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականին նույն ժամանակահատվածում ՀՀ այցելել էր 691 882 անձ։


