ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող Բեյքերսֆիլդ քաղաքում անհայտ անձը գրավել է բանկը և պատանդներ է պահում։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ոստիկանությունը շրջափակել է տարածքը և բանակցություններ են վարում հանցագործի հետ։
«Բանակցությունների արդյունքում պատանդներից երկուսն ազատ են արձակվել, իսկ մնացածի «առողջական վիճակը լավ է։
Մենք գործի ենք դրել մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ այս իրավիճակին հնարավորինս անվտանգ հանգուցալուծում տալու համար»,- հայտնել է քաղաքային ոստիկանության սերժանտը:


