Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ ի՞նչ է քննրակվել
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան-բայրամի առթիվ։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակվում է՝ ուղիղ առևտրի հաստատմանն ուղղված քայլերի շնորհիվ։


