Հունիսի 2-ին մահացած հայտնաբերված զինծառայող զինծառայող Արամայիս Գևորգյանը Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում էր ապրում։
Հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են.
«Շատ խելոք տղա էր, ծառայությունից երբեք չի բողոքել, ամեն օր տուն էր զանգում։ Վերջին անգամ երեկ էր խոսել հոր հետ երեկոյան ժամը 18:30, գիշերը արդեն կախված են գտել»։
Արամայիսի ընտանիքը շատ օրիանակելի է եղել, հայրը զինվորական է, մայրն աշխատում է կարի գործարանում։
«Արամայիսի հայրիկին առավոտյան համայնքապետարանից զանգել, կանչել և ասել էին, որ որդուն ինքնասպան են հայտնաբերել։ Վերջին անգամ ձմռանն էր արձակուրդ եկել, ոչ մի բողոք չուներ, շատ լավ վիճակում էր։ Շատ խելոք երեխա էր, ոչ մեկս չենք հավատում, որ կյանքին կարող էր վերջ տալ»,– ասաց մեկ այլ հարևան։
Հիշեցնենք, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։


