ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության կոմիտեի նախկին անդամ Անդրեյ Գուրուլյովը հայտարարել է, որ աշնանը Ռուսաստանում կարող է նոր մասշտաբային մոբիլիզացիա հայտարարվել, և այդ մասին «սկզբունքային որոշումն արդեն ընդունված է»։
Ըստ նրա՝ պատճառը ճակատում տիրող ծանր իրավիճակն է, ձմեռ-գարուն հարձակման ձախողումը և մեծ կորուստները։
Այդուհանդերձ, պատգամավորն ընդգծել է, որ այս քայլը բեկում չի մտցնի և միայն կբազմապատկի զոհերի թիվը, քանի դեռ չի լուծվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խնդիրը։
Գուրուլյովի գնահատմամբ՝ ռազմական գործողությունները մտել են «դիրքային փակուղի», և առաջխաղացումը, ըստ էության, կանգ է առել։


