Eurowings ավիաընկերության չվերթի ընթացքում ուժեղ օդային ցնցումների հետևանքով տուժել է հինգ մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ին՝ Ռոդոսից Քյոլն իրականացվող թռիչքի ժամանակ։
157 ուղևոր տեղափոխող Airbus A320-ը բարձրություն հավաքելիս հայտնվել է մոտակայքով անցնող Emirates ինքնաթիռի թողած օդային հորձանուտների գոտում, ինչը հանգեցրել է ուժեղ ցնցումների։
Այդ ինքնաթիռը Դուբայից ուղևորվում էր Լոնդոնի Հիթրոու և գտնվել է մոտ 14 կիլոմետր առաջ։
Ցնցումների հետևանքով բորտուղեկցորդուհին բախվել է առաստաղին, ևս չորս ուղևոր ստացել են թեթև վնասվածքներ։
Օդաչուները դադարեցրել են բարձրացումը և շարունակել թռիչքը դեպի Քյոլն, որտեղ վայրէջքից հետո տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն և տեղափոխվել հիվանդանոց։


